Ինչպես իրականացնել հետազոտություն՝ պարզելու, թե որ գնահատականներն են առավել հաճախ հանդիպում ամփոփիչ գրավոր աշխատանքներում



Քայլաշար ուսուցչի և փոխտնօրենի համար 


Ուսուցչի համար 


  1. Աշակերտների առաջադիմության պատկերի գնահատում 


  • Կտեղեկանա, թե որ գնահատականն է ամենաշատը հանդիպում։ Օրինակ՝ եթե ավելի հաճախ հանդիպում է 6 կամ 7, կարելի է ենթադրել, որ դասարանի մեծ մասը միջին մակարդակում է։ 


  1. Դասի դժվարությունների առկայության վերլուծություն 


  • Եթե MODE-ը ցածր միավոր է (օր.՝ 3 կամ 4), սա կարող է նշանակել, որ նյութը դժվար է ընկելավել աշակերտների կողմից։ 

  • Եթե MODE-ը բարձր է (օր.՝ 9 կամ 10), հնարավոր է, որ առաջադրանքը շատ հեշտ է եղել։ 


  1. Անհատական մոտեցում 


  • Ուսուցիչը կարող է լրացուցիչ ուշադրություն դարձնել այն աշակերտներին, ովքեր միջին մակարդակին չեն պատկանում, դրանից դուրս են՝ շատ ցածր կամ շատ բարձր միջակայքում են։

  •  

Փոխտնօրենի կամ դպրոցի ղեկավարության համար 


  1. Դասարանի կամ ուսուցչի աշխատանքի ընդհանուր պատկերի արմարգրում 


  • Եթե տարբեր թեստերում մշտապես MODE-ը ցածր է, հնարավոր է՝ դասավանդման մեթոդները վերանայելու կարիք կա։ 

  • Եթե բարձր է, կարելի է արձանագրել որպես լավ արդյունք։ 


  1. Տենդենցների հայտնաբերում 


  • Տարբեր թեստերի արդյունքների համեմատությամբ կարելի է հասկանալ՝ առաջադիմությո՞ւն կա, թե՞ հակառակը՝ նվազում է։ 


  1. Տվյալների վրա հիմնված որոշումներ 


  • Արդյունքները կարող են օգտագործվել դասավանդման ծրագրի, լրացուցիչ պարապմունքների կամ գնահատման չափորոշիչների վերաբերյալ որոշումներ կայացնելու համար։ 

 

Excel ֆայլում հարկավոր է ներմուծել աշակերտների գնահատականների աղյուսակը։ Ուսուցիչը կարող է հետազոտություն իրականացնել՝ պարզելու, թե ո՞ր գնահատականներն են առավել հաճախ հանդիպում ամփոփիչ գրավոր աշխատանքների կատարման ընթացքում։  

Բերենք հետևյալ օրինակը։ Աշակերտները կատարել են երեք ամփոփիչ աշխատանք, որոնց գնահատականները ուսուցիչը ներմուծել է Excel էլեկտրոնային աղյուսակ։ 

 

Քայլաշար ուսուցչի և փոխտնօրենների համար 


  1. Կից ֆայլը բացել այս հղմամբ։ 


  1. Տվյալների ուսումնասիրություն։ 


  • Առաջին երեք սյունակներում (1-ին թեստ, 2-րդ թեստ, 3-րդ թեստ) գրված են աշակերտների գնահատականները։ 


  1. MODE բանաձևի կիրառություն։ 


  • =MODE(A3:C16) բանաձևը հաշվարկում է ամենահաճախ հանդիպող գնահատականը ամբողջ տվյալների վրա (բոլոր թեստերի գնահատականները միասին 


  1. Թեստերի առանձին վերլուծության համար։ 


  • Եթե ուզում եք տեսնել, թե ո՞ր գնահատականն է ամենահաճախ հանդիպել միայն մեկ թեստում, օգտագործեք 


  • =MODE(A3:A16) 1-ին թեստի համար 

  • =MODE(B3:B16) 2-րդ թեստի համար 

  • =MODE(C3:C16) 3-րդ թեստի համար 


  1. Արդյունքների համեմատություն։ 


  • Ստացեք յուրաքանչյուր թեստի առավել հաճախ հանդիպող գնահատականը և գրեք արդյունքները առանձին բջիջներում։ 

  • Համեմատեք՝ արդյո՞ք նույն գնահատականն է ամենահաճախ հանդիպում բոլոր թեստերում, թե՞ տարբեր։ 


  1. Հետազոտական հարցեր։ 


  • Ո՞ր գնահատականներն են ամենահաճախ կրկնվողները։ 

  • Արդյո՞ք որևէ թեստում աշակերտները ավելի բարձր/ցածր միավորներ են ստացել։ 

  • Ինչպիսի՞ միտում է նկատվում գնահատականների հաճախականության մեջ։ 


  1. Գրաֆիկական ներկայացում (լրացուցիչ): 


  • Կարող եք ստեղծել դիագրամ (Insert Column Chart) և ցույց տալ, թե ո՞ր գնահատականներն են ավելի հաճախ հանդիպում։ 

Комментарии