Եկեք հետազոտենք ընթերցանության ուսուցումը

Ձեզ ենք ներկայացնում ընթերցանության կարողությունը չափող ձևաթուղթ՝ նախատեսված տնօրենի, փոխտնօրենի, մասնախմբի ղեկավարի համար։



✍️ Հավելում ձևաթուղթը կարելի է պահել որպես սահուն վերլուծական գործիք․

դասալսողները կարող են ամփոփել մեկ դասարանի արդյունքները և համադրել

մյուսների հետ, իսկ ուսուցիչները կարող են այն կիրառել նաև ինքնագնահատման

նպատակով։

Ինչպես դասալսել - Դասալսման բոլոր ենթակետերի պատասախաններից կարելի

է ընտրել մեկ կամ մի քանի պատասխան, կատարված ընտրության արդյունքները

քննարկել ուսուցչին տրվող հետադարձ կապի ժամանակ :

Դասի դիտարկման ձևաթղթին կից տրամադրվում է էքզել փաստաթուղթ, որտեղ

դասալսողը կարող է մի քանի դասալսումների արդյունքներ ներմուծել և ստանալ

նախանշված ուսուցչի կամ դասարանների վերլուծական տվյալները:

Մեկ դասալսումը և ընթերցանությանը վերաբերող այլ դասալսումներ կարելի է իրականացնել դասալսման թերթիկով և ամփոփել սույն  էլեկտրոնային աղյուսակով։


Դասի դիտարկման ձևաթուղթ


Թեմա․

______________________________

Ուսուցիչ․

Դասարան․

Ամսաթիվ․

___________________________

__________________________

__________________________

1․ Ընթերցանության կազմակերպում• Տեքստի ընտրությունը համապատասխանում է սովորողների մակարդակին։

• Նախքան ընթերցումը ուսուցիչը տալիս է ուղղորդող հարցեր (կանխատեսում,

հետաքրքրություն առաջացնելու փորձ)։

• Ընթերցանության գործընթացը կազմակերպվում է (լռելյայն / խմբով /

զույգերով)։

• Այլ նշումներ ________________________________________

2․ Ընթերցանության ռազմավարությունների կիրառում

• Սովորողներին առաջարկվում է հարցերի ձևակերպում կամ քննարկում։

• Կիրառվում է տեքստի իմաստային վերլուծության ռազմավարություն (օր․

հիմնական գաղափարի որոշում, վերնագիր ընտրություն, բանավեճ)։

• Տրվում են առաջադրանքներ՝ տեքստի պատմողական / վերլուծական

ընկալման համար։

• Այլ նշումներ ________________________________________

՝

3․ Սովորողների ներգրավվածություն

• Ընթերցման ընթացքում սովորողների մեծամասնությունը մասնակցում է։

• Ակտիվ են ոչ միայն ուժեղ, այլև միջին և թույլ սովորողները։

• Դասարանում ընթերցանությունը դառնում է համագործակցային գործընթաց։

• Մեկնաբանություն․

________________________________________

4․ Արդյունք և իմաստային ըմբռնում

• Սովորողները կարողացան պատասխանել տեքստի վերաբերյալ իմաստային

հարցերին։

• Նկարագրեցին տեքստի հիմնական գաղափարը։• Կարողացան կապեր ստեղծել տեքստի և իրական կյանքի միջև։

• Մեկնաբանություն․

________________________________________

5․ Ընդհանուր գնահատական

• Ուժեղ կողմեր ________________________________________

• Բարելավման կարիք ունեցող կողմեր ________________________

• Առաջարկվող քայլեր _______________________________________


Հեղինակ՝ Իզաբելա Աբրահամյան 05.09.2025թ.

Комментарии