SWOT վերլուծություն իրականացնելու քայլաշար

 

SWOT վերլուծություն  

իրականացնելու քայլաշար


 

 

SWOT վերլուծությունը ռազմավարությունների պլանավորման գործիք է։ Այն առաջին անգամ կիրառվել է 1960-ական թվականներին Ստենֆորդի հետազոտական ինստիտուտում և լայն տարածում է ստացել բիզնեսի և կառավարման ոլորտներում, որպես կազմակերպության ռազմավարական պլանավորման գործիք։ SWOT-ի հիմնադիրներից համարվում է Ալբերտ Համֆրին (Albert Humphrey), ով աշխատել է Սթենֆորդի հետազոտական ինստիտուտում։ SWOT-ը մինչ օրս շատ արդիական է, որովհետև․ 

  1. Հասկանալի և պարզ է – հեշտ է սովորել ու կիրառել տարբեր ոլորտներում։ 

  1. Համընդհանուր է – օգտագործվում է ոչ միայն բիզնեսում, այլև կրթության, առողջապահության, պետական կառավարման, նույնիսկ անձնական զարգացման մեջ։ 

  1. Ճկուն է – կարելի է համադրել ժամանակակից գործիքների հետ (PESTEL վերլուծություն, OKR համակարգ, Benchmarking և այլն)։ 

  1. Օգնում է ռազմավարական մտածողությանը – թույլ է տալիս տեսնել իրավիճակը ամբողջական և հավասարակշռված կերպով: 




Ստորև ներկայացվում է գործիքի կիրառությունը և մի օրինակ, սակայն այն բազմաթիվ այլ կիրառման հնարավորություններ է տալիս․ 

Կիրառման ուղղություններ 

  • Դասապրոցում-դասավանդման մեթոդիկայի,  սովորողների ուսումնառության ձևերի և այլ կարիքների գնահատման նպատակով 

  • Դասղեկի ժամերին- դասարանի առաջադիմության կամ միջավայրի բարոյահոգեբանական կարիքի դուրս բերման նպատակով 

  • Ծնողական ժողովներին- ծնող-ծնող, ծնող-երեխա, ծնուղ-դպրոց հարաբերությունների կարիքի գնահատման նպատակով։ 

  • Մանկավարժական խորհրդի ժամանակ- ուսուցիչ-սովորող, ուսուցիչ-ծնող, ուսուցիչ-ուսուցիչ, ուսուցիչ-տնօրենություն, տնօրեն-ուսուցիչ համագործակցության կարիքի դուրսբերում։ 

Նման և այլ հարաբերություններ ու կարիքներ կարելի է չափել SWOT-ը (Strengths, Weaknesses, Opportunities, Threats) ռազմավարական վերլուծության գործիքով, որը կարող է  հաջողությամբ կիրառվել դպրոցի ցանկացած միջավայրի ներկա վիճակը և զարգացման հնարավորությունները գնահատելու համար։ Այն բաղկացած է չորս հիմնական բաղադրիչներից․ 

  1. Ուժեղ կողմեր (Strengths) – այն առավելություններն են, որոնք օգնում են հասնել նպատակներին։ 
    Օրինակ՝ փորձառու անձնակազմ, բարձր հեղինակություն, նորարարական մոտեցումներ։ 

  1. Թույլ կողմեր (Weaknesses) – այն թերությունները կամ խնդիրներն են, որոնք խանգարում են հաջողությանը կամ նպատակին հասնելուն։ 

  1. Հնարավորություններ (Opportunities) – արտաքին գործոններ են, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ։ 

  1. Սպառնալիքներ (Threats) – արտաքին գործոններ, որոնք կարող են վնասել կամ խոչընդոտել։ 

SWOT վերլուծությունը հիմնականում օգնում է տեսնել վիճակի ամբողջական պատկերը և գտնել ճիշտ ռազմավարական քայլեր։ 

SWOT վերլուծություն դպրոցների համար 

Ուժեղ կողմեր 

Թույլ կողմեր 

 Փորձառու և նվիրված ուսուցիչներ 

 Ժամանակակից տեխնիկական միջոցների (համակարգիչներ, լաբորատորիաներ և այլն) պակաս 

 Բարձր կարգապահություն և կազմակերպվածություն 

 Լավ մշակված ուսումնական ծրագրերի բացակայություն 

 Սովոողների և ծնողների ակտիվ ներգրավվածություն ուսումնական գործընթացին 

 Սահմանափակ ֆինանսավորում 

 Հարմարավետ և անվտանգ միջավայր 

Ուսուցիչների մոտիվացիայի պակաս 

 

Հնարավորություններ 

Սպառնալիքներ 

 Միջազգային և տեղական կրթական ծրագրերի և դրամաշնորհների ներգրավում 

 Սովորողների կամ ուսուցիչների արտագաղթ դեպի այլ քաղաքներ/երկրներ 

 Նոր տեխնոլոգիաների կիրառում դասավանդման մեջ 

 Մրցակցություն մասնավոր և բարձր վարկանիշ ունեցող դպրոցների հետ 

 Համագործակցություն այլ դպրոցների կամ ՀԿ-ների հետ 

 Օրենսդրական փոփոխություններ կրթական համակարգում 

 Ծնողների հետ կապի ամրապնդում և համայնքային ծրագրերի ներգրավում 

 Տնտեսական խնդիրներ, որոնք ազդում են սովորողների կամ ուսուցիչների ընտանիքների վրա 

 

Վերոնշյալ աղյուսակը օգնում է պարզել․ 

  • ինչն է պետք պահպանել և զարգացնել (ուժեղ կողմեր), 

  • ինչն է պետք բարելավել (թույլ կողմեր), 

  • ինչ հնարավորություններ կարելի է օգտագործել, 

  • և ինչի դեմ պետք է պաշտպանվել կամ ինչին նախապատրաստվել (սպառնալիքներ)։ 

Ստորև ներկայացված է դպրոցում SWOT վերլուծության օրինակ:  

Ուսումնառության մոտիվացիայի բարձրացման նպատակով: 

 

SWOT վերլուծություն 

Ուժեղ կողմեր 

Թույլ կողմեր 

 Ուսուցիչների պատրաստակամություն նոր մեթոդներ կիրառելու համար: 

 Բոլոր ուսուցիչները հավասար չափով պատրաստված չեն մոտիվացիոն ռազմավարությունների մեջ: 

 Սովորողների հետաքրքրությունը նորարարական և ստեղծագործական մոտեցումների նկատմամբ: 

 Ուսումնական ծրագրերի ծանրաբեռնվածություն, որը նվազեցնում է մոտիվացիան: 

 Ծնողների ներգրավման հնարավորությունների օգտագործում: 

 Անհատական մոտեցման պակաս (բոլոր աշակերտների մոտիվացիան նույն կերպ չի բարձրանում): 

 Աշակերտների ակտիվ մասնակցություն նախագծերին և մրցույթներին: 

 Հաճախ նաև նյութական խթանների (մրցանակներ, արտադպրոցական միջոցառումներ) սահմանափակ հնարավորություններ: 

 

Հնարավորություններ 

Սպառնալիքներ 

 Նոր տեխնոլոգիաների օգտագործում (խաղային մեթոդներ, առցանց հարթակներ): 

 Սոցիալական ցանցերի և թվային միջավայրից կախվածություն, որը խանգարում է ուսումնական մոտիվացիային: 

 Հոգեբանական աջակցություն և խորհրդատվություն աշակերտների համար 

 Ընտանեկան խնդիրներ կամ սոցիալ-տնտեսական դժվարություններ: 

 Համագործակցություն ՀԿ-ների ու կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ (նախագծեր, դրամաշնորհներ): 

 Ընդհանուր հասարակական միտումները՝ կրթության արժեքի նվազում: 

 Միջազգային ու տեղական մրցույթների, ծրագրերին մասնակցություն: 

 Բարձր մրցակցություն՝ առաջադիմող աշակերտների միջև, որը կարող է ճնշել մյուսներին: 

 

Վերլուծությունից բխող քայլեր 

  1. Ուժեղ կողմերը զարգացնել․ 

  • Տրամադրել ուսուցիչներին վերապատրաստումներ մոտիվացիա խթանող մեթոդների վերաբերյալ։ 

  • Աշակերտների հետաքրքրությունների հաշվառում  դասերի ժամանակ (նախագծային ուսուցում, խաղային մեթոդներ)։ 

  1. Թույլ կողմերը նվազեցնել․ 

  • Ծրագրերում ապահովել հավասարակշռություն՝ նվազեցնել ծանրաբեռնվածությունը։ 

  • Կիրառել անհատական մոտեցում՝ տարբեր մոտիվացիոն գործիքներ տարբեր աշակերտների համար։ 

  1. Հնարավորությունները օգտագործել․ 

  • Տեխնոլոգիաների միջոցով դասերը դարձնել ավելի ինտերակտիվ։ 

  • Մասնակցել միջազգային կրթական ծրագրերի և դրամաշնորհների։ 

  1. Սպառնալիքներին պատրաստվել․ 

  • Դպրոցում կազմակերպել հոգեբանական աջակցություն։ 

  • Ապահովել ծնողների դրական վերաբերմունքը ուսումնական գործընթացի հանդեպ։



Հետազոտությունների բաժնի մասնագետ` Կարինե Պողոսյան

Комментарии