Հետազոտությունների բաժնի մասնակցությունը նոր ուսումնական տարվա նախաշեմին իրականացվող օգոստոսյան խորհրդակցություններին
2025-2026 թթ․ ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ՀՀ մարզերում շարունակվում էին ավանդական ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունները, որոնց մասնակցում էին հանրակրթական դպրոցների ու նախադպրոցական հաստատությունների տնօրեններ, փոխտնօրեններ և կրթական համայնքի ներկայացուցիչներ։ Այս տարի առաջին անգամ դպրոցների փոխտնօրենների հետ հանդիպումներին մասնակցում էին նաև հետազոտությունների բաժնի մասնագետները՝ ներկայացնելով բաժնի կողմից իրականացված հետազոտությունները, դրանց արդյունքներն ու վերջիններիս հիման վրա իրականացված և նախատեսվող քայլերը։ Քննարկումները կարևոր են, քանի որ դպրոցների աշխատակազմը հնարավորություն էր ստանում լսել մասնագետներին և կրթական հետազոտության արդյունքները ծառայեցնել իրենց դպրոցների ներքին վերահսկողության իրականացման վրա։ Ստորև նշում ենք մի քանի ուղղություն, որոնցով ընթանում են մեր հանդիպումները։
vՏվյալահեն որոշումների կայացում ________________________________________
Երբ փոխտնօրեններին ներկայացվում են հստակ հետազոտական տվյալներ՝ սովորողների առաջադիմության, ուսուցիչների արդյունավետության կամ կրթական միջավայրի որակի վերաբերյալ, նրանք կարող են իրենց վերահսկողական գործընթացները կառուցել ոչ թե ենթադրությունների, այլ փաստերի հիման վրա։ Վերահսկողությունը դառնում է ավելի թիրախավորված և ռացիոնալ։
v Հստակ առաջնահերթությունների սահմանում
💬Հետազոտության արդյունքները կարող են ցույց տալ՝ որտեղ են հիմնական բացերը։ «ՀՊՉ-ի ներդրման արդյունավետության գնահատում» հետազոտության տվյալները բոլոր մարզերի փոխտնօրեններին ցույց են տալիս 5-րդ և 7-րդ դասարաններում իրականացված գրավոր աշխատանքների արդյունքները, ըստ որոնց արդեն վերահսկողության մեխանիզմները կուղղվենայդ առարկաների վերջնարդյունքների
ապահովմանն ու մոնիթորինգին։ Մեր ներկայացված արդյունքները թույլ են տալիս խուսափել «ընդհանուր» և չափազանց բյուրոկրատական վերահսկողությունից ու կենտրոնանալ առաջնային խնդիրների վրա։
vՎերահսկողության որակի բարձրացում
Հետազոտական արդյունքները փոխտնօրեններին տալիս են հիմք՝ մշակելու ավելի արդյունավետ գնահատման չափանիշներ։ Օրինակ՝ «Գնահատման նոր համակարգի ներդրման հետազոտություն»-ը հուշում է կիրառել դասի դիտարկումներ համապատասխան ձևաթղթերով և դասալսումները վերլուծելու տվյալների վահանակներով, մոնիթորինգային գործիքներով, ուսուցիչների հետ հետադարձ կապի տարատեսակ ձևաչափերով։
vԿոլեգիալ համագործակցություն
Երբ փոխտնօրենները աշխատում են հետազոտական տվյալների հիման վրա, ուսուցիչների հետ համագործակցությունը ավելի կառուցողական է դառնում։ Վերահսկողությունը ընկալվում է ոչ թե որպես «վերևից» իրականացվող հսկողություն, այլ որպես միասնական զարգացման գործընթաց։ Դա դպրոցում նպաստում է թափանցիկության և վստահության մթնոլորտի զարգացմանը։ Հետազոտությունը կարող է սահմանել չափելի ցուցանիշներ (օրինակ՝ կարդալու արագություն, մաթեմատիկայի առաջադրանքների ճիշտ պատասխանների տոկոս և այլն)։ Հույս ունենք, որ թե առերես հանդիպումները, թե այս գրառումը կաջակցի ՀՀ դպրոցների փոխտնօրեններին իրականացնել կրթության արդյունավետ կազմակերպում և վերահսկում:
v Ստանդարտների ու հաշվետվողականության հստակեցում
🎯 Հաշվետվողականության հստակեցումը վերաբերում է պատասխանատվության և հաշվետու լինելու մեխանիզմների պարզ սահմանմանը, որպեսզի յուրաքանչյուր մասնակից իմանա իր պարտականությունները։ Այս երկու գործոններն միասին ապահովում են թափանցիկություն, վերահսկելիություն և գործընթացների ընդհանուր վստահելիություն։
Պատկերների հղում
Комментарии
Отправить комментарий